ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ԱՆՀՆԱՐ Է` ՀԱՍԿԱՑԻՐ

ԱՆՀՆԱՐ Է` ՀԱՍԿԱՑԻՐ
10.02.2012 | 00:00

ՀԱԿ-ի տան կռիվը շարունակվում է: Համամասնական ցուցակի առնչությամբ բոլորը սպասում են, ինչպես ՀՀԿ-ի դեպքում, «վոժդը» մի իմաստուն ձև կգտնի, որ համ գայլերը կուշտ մնան, համ գառները` ողջ:
ՀԱԿ-ի առաջին երեք համարներն արդեն իսկ ֆիքսված են (Տեր-Պետրոսյան, Դեմիրճյան, Սարգսյան): Խնդիրը սկսվում է չորրորդ համարից: Լևոնի թևը ցանկանում է այնտեղ «գրել» Լևոն Զուրաբյանին, ապա` Գագիկ Ջհանգիրյանին, հետո` Նիկոլ Փաշինյանին: Սակայն կուսակցությունների ղեկավարները խոր դժգոհություն ունեն այդ առնչությամբ, որովհետև առաջինները ոչ մի կուսակցություն չեն ներկայացնում:
Մեկ այլ հարց էլ կա. եթե Լևոնն առաջին համարն է, ապա ինքնին նշանակում է, որ ՀՀՇ լիդեր Արամ Մանուկյանն ընդհանրապես հայտնվում է ցուցակի 20-ից վեր հորիզոնականում, որովհետև հնարավոր չէ նույն կուսակցությունից երկու «անընդմեջ» ներկայացուցիչ լինի, անկախ նրանից` Լևոնը կհրաժարվի՞ (ասում են` չի հրաժարվի, պառլամենտ չի մտնի, բայց մանդատը վայր չի դնի), թե՞ ոչ:
ՀԱԿ-ում կարծում են, որ հարցն այս անգամ դժվար թե լուծվի, ինչպես միշտ է եղել. Լևոն Տեր-Պետրոսյանին չի հաջողի իր խարիզմայի-անառարկելիության հաշվին հարցը փակել:
Անհնար է, ասում են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ